ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ N1 ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Հասցե` ք. Երևան , Թբիլիսյան խճուղի 3/1
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ N 1 ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ
Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջը հիմնադրվել է 2007 թվականին նախկին Էլեկտրատեխնիկական քոլեջի և նախկին թիվ 2 արհեստագործական ուսումնարանի միաձուլման արդյունքում: 2007 թվականին ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ Քոլեջը մրցութային կարգով ընդգրկվել է Եվրոպական Միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Հիմնադրման օրվանից Քոլեջի գործունեությունն ուղղված է եղել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետների պատրաստմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը, կրթական ծրագրերի համապատասխանեցմանը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասարության ապահովմանը:
Կայքէջ` www.yerevancollege.am
Էլեկտրոնային հասցե` yerevancollege@gmail.com
Հասցե` ք. Երևան , Թբիլիսյան խճուղի 3/1
Հեռ. +374 (10) 28 57 82 , +374 (10) 28 56 12
Տնօրեն
tnoren
Պարույր Արմենի Սանթրոսյան
Ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում. մտավորականի ընտանիքում։

1987 թվ-ին ավարտել է Երևանի Ստեփան Զորյանի անվան համար 56 միջնակարգ դպրոցը։

1992 թվ-ին՝ Երևանի անասնաբուժական - անասնաբուծական ինստիտուտը:

2001 թվ-ին՝ Ջորջ Մարշալի անվան միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի կենտրոնը (Գերմանիայի Դաշնություն): 1993-1995 թթ աշխատել է ՀՅԴ Բյուրոյի Երևանի գրասենյակում . որպես գրասենյակի պատասխանատու:

1993-1995 թթ Արցախ ֆոնդի փորձագետ:

1996-1997 թթ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գրասենյակի ղեկավար: 1998-1999 թթ Երկիր օրաթերթի տնօրեն:

1999-2003 թթ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության. ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողոգի գլխավոր մասնագետ-փորձագետ:

2003-2006 թթ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական: 2006 թվականից հաստատության տնօրենն է։

2016 թվ-ին՝ Թատերական գործի զագացման ու պրոպագանդման, երիտասարդ սերնդի կրթման գործում ունեցած ներդրման համար, պարգևատրվել է Հայաստանի թատերական գործիչների միության Ոսկե մեդալով։

2016 թվ-ին՝ Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ Ոսկե հուշամեդալով։ Բազմաթիվ հոդվածների և երկու գրքի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք դուստր։